Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
16:39, 1 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA–ն՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը:
Իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ռեզվանիֆարն ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մաքսային տեղեկատվություն փոխանակել Իրաքի մաքսատան հետ՝ առևտուրը հեշտացնելու և ընդլայնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում